Ռուսական փողերը՝ Կիևին զինելու համար․ ի՞նչ է պնդում ֆոն դեր Լայենը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին հանդես է եկել ռուսական սառեցված ակտիվներն Ուկրաինայի զինման նպատակով օգտագործելու դիրքորոշմամբ։
Նա հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դիտարկի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով Ուկրաինայի համար զենք գնելու հնարավորությունը։ Այս մասին նա ասել է՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։
«Ժամանակն է սկսել խոսել Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինայի համար ռազմական տեխնիկա գնելու համար»,- ասել է նա։
Կարծիքներ