Հին եգիպտական արքայազնի դամբարան են հայտնաբերել 

Հին եգիպտական արքայազնի դամբարան են հայտնաբերել 

Եգիպտոսում, Կահիրեից ոչ հեռու, հնագետները հայտնաբերել են Հին Եգիպտական 5-րդ արքայատան առաջին փարավոն Ուսերքաֆի որդու՝ արքայազն Վասեր-իֆ-ռեի դամբարանը։ Այս մասին հայտնում է Եգիպտոսի Տուրիզմի եւ Հնությունների նախարարությունը։ Համաձայն հաղորդման, պեղումների ժամանակ հնագետները նախ հայտնաբերել են ահռելի քարե կեղծ դուռ՝ պատրաստված վարդագույն գրանիտից, որն ունեցել է մինչեւ հինգ մետր բարձրություն եւ ավելի քան մեկ մետր լայնություն։

Այդ դռան հետեւում էլ եղել է արքայազն Վասեր-իֆ-ռեի դամբարանը։ Նախկինում նման չափսերի կեղծ դռներ չեն հայտնաբերվել։ Դամբարանում մասնագետները հայտնաբերել են նաեւ 3-րդ արքայատան հիմնադիր Ջոսեր փարավոնի, նրա տիկնոջ ու տասը դուստրերի արձանիկները։