Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս. Զիդանը՝ Մարադոնայի մահվան մասին

Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս. Զիդանը՝ Մարադոնայի մահվան մասին

Սա մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի և ընդհանուր ողջ աշխարհի համար: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են 1986-ի աշխարհի առաջնության հուշերը, ես 14 տարեկան էի: Մարադոնան բացառիկ էր։
Խոսելով Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվան մասին՝ ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Իմ կուռքը Էնցո Ֆրանչեսկոլին էր, բայց Մարադոնան մի խաղացող էր, որին բոլորս սիրում էինք: Նա հիանալի էր: Ինձ բախտ է վիճակվել Մարադոնային ասել, որ ես նրան փայլուն խաղացող եմ համարում:Շատ եմ ցավում, հատկապես նրա ընտանիքի համար: Բառեր չեմ գտնում, որ արտահայտեմ զգացածս: Բոլորս շատ վշտացած ենք»,- նշել է Զիդանը։