Տեղյակ եմ՝ ինչու է հրաժարական տվել Ազարյանը․ դատավոր Հովհաննիսյան

Տեղյակ եմ՝ ինչու է հրաժարական տվել Ազարյանը․ դատավոր Հովհաննիսյան

Այո, տեղյակ եմ՝ ինչու է հրաժարական տվել պրն Ազարյանը։ Իմ տեղեկություններով՝ նա ուներ որոշակի խնդիրներ, այդ պատճառով նրան բուժում էր անհրաժեշտ։ Հենց դրա համար էլ նա դիմում է ներկայացրել, իսկ այլ պատճառ հրաժարականի դիմումի մասով ինձ համենայն դեպս հայտնի չէ։ Այս մասին քիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նրա լիազորությունները դադարել են։ 

Լրագրողների դիտարկումներին, թե ինչպես է վերաբերվում մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Արդարադատության գործող նախարարն է առաջիկայում դառնալու ԲԴԽ նախագահ, դատավորը արձագանքեց․ «Ես էլ եմ մամուլից տեղեկացրել, որ հնարավոր է նման նշանակում լինի։ Ի՞նչ դիրքորոշում պիտի ունենամ, չեմ հասկանում՝ ինչ նկատի ունեք։ Նայած թե պրն Անդրեասյանը ինչ տրամադրվածությամբ է գալիս։ Եթե պիտի նախկին տրամադրվածությամբ գա, ապա ես դրան լավ չեմ նայում։ Եթե գալիս է, որ արդյունավետ գործունեություն ծավալի, ես որևէ վերապահում չունեմ»,- հավելեց նա։