«Լաոն» զարթնե՞ց, թե՞ քնած մնաց

«Լաոն» զարթնե՞ց, թե՞ քնած մնաց

Իրականում նա, ով արթուն էր, արթուն էլ մնացել է, որովհետև քնած չէր։ Այլ հարց է, թե մարդիկ քնած են ձևանում, թե պարզապես չեն ուզում արթնանալ։ Մի բան միանշանակ է, որ առանց քաղաքական ճգնաժամը լուծելու, չենք կարողանալու լուծել հասարակական ճգնաժամը։ Այդպես ուղղակի չի լինում, մենք ձախողվելու ենք։ Այս մասին քիչ առաջ «Այլընտրանքային նախագծեր խմբի» նախաձեռնած հերթական քննարկմանը իր ելույթում ասաց ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը՝ պատասխանելով խմբի համահիմնադիրներից Էլինար Վարդանյանի դիտարկումներին, թե արդյոք «Լաոն» զարթնեց, թե այդպես էլ քնած մնաց։ Նշենք, որ քննարկումը տեղի է ունենում  «Հայկական օրակարգ․ ընտրություններից մեկ տարի անց» խորագրով։

«Նախորդ ընտրությունները միանշանակ քաղաքական ճգնաժամը չեն լուծել, այն ավելի է խորացրել։ Քաղաքական ճգնաժամը հասարակական ճգնաժամի պռոեկցիա է։ Քաղաքական ճգնաժամը դրսևորվում է հասարակության մեջ տեղի ունեցած ճգնաժամով։ Մենք մեկ տարի առաջ հստակ ունեինք երեք մարտահրավեր՝ ինքնության մարտահրավեր, լինելիության մարտահրավեր, մեջքը շտկելու, պետություն, տնտեսություն կառուցելու մարտահրավեր։ Հիմա իմ նշած այս երեք մարտահրավերները արտահերթ խորհդարանական ընտրություններով ոչ միայն չեն ծուլվեց, այլ այս ճգնաժամը ավելի խորացավ։ Թող վիրավորական չհնչի, բայց երբ ազգը վերածվում է ամբոխի, նրա հետ ցակկացած բան էլ կարող է լինել։  Նա, ով ցանկանում է անել ցանկացած բան, առաջնայինը իր առաջ խնդիր է դնում ազգը վերածել ամբոխի։ Թող ոչ մեկ չվիրավորվի։ Շատ ազգեր ու պետություններ են իրենց պատմության մեջ ունեցել իրավիճակներ, երբ ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ազգը ժամանակավորապես վերածվել է ամբոխի։ Քաղաքական էլիտաների իմաստը հենց կայանում է նրանում, որ իրենց ազգին նորից վերադարձնեն բնականոն գործունեությանը»,- հավելեց նա։