Հոգեկան խնդիրներ ունեցող ինքնամեկուսացման մեջ գտնվող տղան ինքնասպան է եղել

Հոգեկան խնդիրներ ունեցող ինքնամեկուսացման մեջ գտնվող տղան ինքնասպան է եղել

Բրիտանական Հեմփշիր կոմսության Պորտսմուտ քաղաքի ինքնամեկուսացման մեջ գտնվող բնակիչը ինքնասպան է եղել, քանի որ իրեն չափազանց միայնակ է զգացել։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ 34-ամյա Դենիել Ֆըրնիսը ունեցել է անձի երկբեւեռ խանգարում, ինչի հետեւանքով էլ չափազանց ծանր է տարել ինքնամեկուսացումը։

Նա միայնակ է ապրել, սակայն մինչեւ պանդեմիան փորձել է ամեն օր դուրս գալ տանից, որպեսզի մոտակա պուրակում հանդիպի ընկերներին եւ եղբորը։ Ֆըրնիսը նաեւ ունեցել է շաքարային դիաբետ։ Երբ երկրում հայտարարվեց կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմամբ պայմանավորված կարանտին, նա հայտնվեց ռիսկային խմբի մեջ եւ այլեւս չկարողացավ դուրս գալ փողոց։

Չկարողանալով հաղթահարել միայնության առաջացրած տխուր ապրումները, նա ինքնասպան է եղել։ Նրա քույրը՝ Չելսին կարծում է, որ կարանտինի ընթացքում պետությունը բավարար չափով հոգ չի տանում այն մարդկանց մասին, ովքեր ունեն հոգեկան խնդիրներ։ Նա հույս է հայտնել, որ եղբոր դեպքը իշխանությունների եւ հանրության ուշադրությունը կբեւեռի կարանտինի ժամանակ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների հանդեպ հոգացության բավարար մակարդակ ապահովելու անհրաժեշտության խնդրի վրա։