Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով

Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով

«Մինչև պատերազմը հասկացել էի, որ Ադրբեջանը հաղթելու է ռազմական գործողությունները, այդ նպատակով նաև նախազգուշացնող նամակներ եմ ուղարկել Հայաստանի Հանրապետության  և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Քանի դեռ Ադրբեջանը չէր վերցրել Շուշին, պատերազմը չէր դադարեցնի»։

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստից հետո։

«Արցախի էջը փակված չեմ համարում։ ԼՂ-ն հանձնել է ԼՂ իշխանությունը։ Ամսի 19-ի դեպքերով Արցախը հանձնեց Արցախի իշխանությունն՝ իր քաղաքական ամբողջ վերնախավով։ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնվել փաստաթղթի շուրջ, որտեղ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»,- ասել է Բաբայանը։

 ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատասխան, Բաբայանը նշեց․ «Սամվել Շահրամանյանն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Շահրամանյան Սամվելը, որին ընդդիմադիր դաշտը սիրում է, բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։ Ի՞նչ են խոսում։ Չգիտեմ՝ ինչ են խոսում, իրենց հարցրեք»։