Գյումրի տեղափոխվող ավտոմաքսատանը Երևանից աշխատողներ կգործուղվեն

Գյումրի տեղափոխվող ավտոմաքսատանը Երևանից աշխատողներ կգործուղվեն

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Դավիթ Անանյանը, որը վարչապետի հետ այցելել էր Գյումրի՝ քաղաքի օրվա առթիվ, լրագրողների հետ զրույում անդրադարձավ ավտոմաքսատան՝ Գյումրի տեղափոխելու գործընթացին։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ Երևանում այս պահին դասընթացներ են անցկացվում, որպեսզի ոլորտում համապատասխան պրոֆեսիոնալ աշխատողներ ընտրվեն։ Դասընթացին մասնակցելու դիմում ներկայացրած 500 հայտատուներից ընտրվել է 120 մասնակից, որոնցից 30-35  լինելու են Շիրակի մարզից, իսկ 20-25 աշխատող գուրծուղվելու է երևանից։ ՊԵԿ նախագահի խոսքերով  5 ՀԱ տարածքի վրա կառուցվող շենքը լինելու է համալիր մեծ համակարգ, ունենալու է ավտոկայանատեղի, ինչպես նաև գործելու է որպես մաքսատուն՝ բոլոր չափորոշիչներին համապատասխան։

 Մաքաստան  բացումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ կառավորությունը 181 մլն. դրամ է հատկացրել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար։