Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու լուրերի մասին. Արցախի նախագահի խոսնակ

Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի՝ Արցախի ԱԳ նախարար նշանակվելու լուրերի մասին. Արցախի նախագահի խոսնակ

Մենք այսօր լուր էինք գրել, որ Արցախում քննարկվում է Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի եւ Արա Այվազյանի թեկնածությունները։ Մենք Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին խնդրեցինք մեկնաբանել։ Նա մեզ հետևյալը պատասխանը տվեց․

«Արցախի Հանրապետության նախագահը Արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակում դեռևս չի կատարել, և Դավիթ Բաբայանը շարունակում է կատարել ԱԳ նախարարի լիազորությունները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։

Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոնայք Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի դիվանագիտական փորձին` նշեմ, որ ԱՀ արտաքին գործերի գերատեսչությունը ղեկավարելու առաջարկ ԱՀ Նախագահը նրանց չի արել և նման հարց այս պահին օրակարգում չկա։ Երբ հստակ որոշում կայացվի, ինչպես ԱԳ, այնպես էլ մյուս նախարարների նշանակումների վերաբերյալ հրամանագրերը կհրապարակվեն»: