«Բավարիան» հաղթել է «Բորուսիային» արտագնա խաղում

«Բավարիան» հաղթել է «Բորուսիային» արտագնա խաղում

Մյունխենյան «Բավարիան» 1։0 հաշվով հաղթել է դորտմունդյան «Բորուսիային» Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում, արտագնա խաղում։ Հանդիպումը մեկնարկել է կորոնավիրուսի զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով։

Միակ գոլը հանդիպման 43-րդ րոպեին տեւգանայինից խփել է կիսապաշտպան Յոշուա Կիմմիխը։ «Բավարիայի» ավագ, դարպասապահ Մանուել Նոյերն անցկացրեց այդպիսով իր 400-րդ հանդիպումը Բունդեսլիգայում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նոյերը նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ, որով եւս երեք սեզոն հանդես կգա «Բավարիայում»։