Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը

Փաշինյանի աննախադեպ հայտարարությունը

Ֆեյսբուքի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրների մասին, արել է սենսացիոն հայտարարություն: Նա ասել է, որ օպերատիվ ծառայություններին հանձնարարել է ուսումնասիրել վիճակը, եւ պարզվել է, որ այլ հանքարդյունաբերական ընկերությունը աջակցում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործընթացին:

Հիշեցնենք, որ հանքի ճանապարհի փակումից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է Ամուլսարի շահագործման դեմ գործընթացին փողով եւ սնունդով: Ընկերությունը հերքել է այդ տեղեկությունները: