Հնին վերադարձ չի լինելու․ «Հայկական Առաջին Ճակատ»

Հնին վերադարձ չի լինելու․  «Հայկական Առաջին Ճակատ»

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Հայկական Առաջին Ճակատ» (FAF) ուլտրասը հայտարարություն է տարածել ՀՖՖ նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի կապակցությամբ:

«Ինչպես արդեն հայտնի է, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժական տվեց զբաղեցրած պաշտոնից` այդպիսով կատարելով «Առաջին Հայկական Ճակատի» հորդորներից մեկը։ Շնորհակալություն ենք հայտնում Արթուր Վանեցյանին կատարած աշխատանքի և ողջամիտ որոշման համար։

Մենք հետևողական ենք լինելու որպեսզի պատշաճ կերպով կատարվեն հաջորդ պահանջները` ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրացիա, գործադիր կոմիտեի արձակում, նոր ֆուտբոլային գործկոմի ձևավորում` առանց քաղաքական գործիչների և ակումբների սեփականատերերի։ Հնին վերադարձ այլևս չի լինելու»,- գրված է հայտարարությունում։