ԱՄՆ նախագահի խորհրդականին սպառնում է 20 տարվա բանտարկություն

ԱՄՆ նախագահի խորհրդականին սպառնում է 20 տարվա բանտարկություն

Դատարանը մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին կեղծ ցուցմունքներ տալու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու եւ մյուս վկային կեղծ ցուցմունք տալու դրդելու մեջ։ Վճիռը հրապարակվելու է փետրվարի 6-ին։ Նա հնարավոր է դատապարտվի քսան տարվա բանտարկության։ Խոսքը վերաբերում է 2016-ի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ թույլ տված խախտումների եւ Ռուսաստանի՝ այդ ընտրություններին հնարավոր միջամտության հետ կապված գործին։ Մասնավորապես, երդվյալ ները որոշել են, որ Սթոունը ստել է, երբ խոսել է «Վիքիլիքս» կայքի ներկայացուցչի հետ ունեցած կապերի մասին, որի նպատակը եղել է դեմոկրատների դեմ վարկաբեկիչ ինֆորմացիայի ստանալը։ Պաշտպանական կողմը պնդել է, որ որեւէ վարկաբեկիչ ինֆորմացիա չի ստացվել եւ օրենք չի խախտվել։ ԱՄՆ նախագահն այդ վճիռը որակել է երկակի ստանդարտների դրսեւորում։ Թվիթերյան իր էջում նա գրել է, թե հարց է առաջանում, թե արդյոք չեն ստել Հիլարի Քլինթոնը, ԿՀՎ նախկին ղեկավար Ռիչարդ Բրենանն ու ռուսական գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։