Շամիրամի բնակիչները չփակեցին Երևան-Գյումրի ճանապարհը. Արագածոտնի փոխմարզպետը գյուղում էր

Շամիրամի բնակիչները չփակեցին Երևան-Գյումրի ճանապարհը. Արագածոտնի փոխմարզպետը գյուղում էր

Երեկ «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակիչներն այսօր 10։30-ից պետք է փակեին Երևան-Գյումրի մայրուղին։

Գյուղացիների բողոքի պատճառը ոռոգման ջուրն էր։

Այսօր արդեն Իսայանը գրել է, որ Շամիրամի բնակիչները ճանապարհը չփակեցին, քանի որ «առավոտյան 09:00-ին Արագածոտնի փոխմարզպետի գլխավորած խումբը Շամիրամում էր»։