Պարզապես սարսափելի է և անթույլատրելի

Պարզապես սարսափելի է և անթույլատրելի

Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է, եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ: Ինչը մեծ վրդովմունք եւ զայրույթ է պատճառել հանրության շրջանում: «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել և մաքրել է դա, քանի որ երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները, ես գիտեմ այդ պատմությունը և պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա: 

Հասմիկ Պապյան. «Պարզապես սարսափելի է և անթույլատրելի: Չի կարելի նման հայտարարություններ անել և ամեն մեկը չի կարող և իրավունք չունի Հանրային հեռուստաընկերության եթերից խոսել, հարցազրույցներ տալ: Հարցազրուցավարը պարտավոր էր այդ հարցերին հակադարձել…. Խայտառակություն է իսկապես: Կոմիտասն անսահման մեծություն է, նա մեր ամեն ինչն է, մեր ինքնությունը, մեր արմատը: Կարելի է անվերջ խոսել Կոմիտասի մասին: Այս պարագայում Հանրայինը պետք է պարզաբանում տա հանրությանը, թե ինչ ցուցանիշներով են ընտրվում հյուրերն առհասարակ, ինչի մասին են խոսում և վերջապես նման հարցազրույցներն ինչ նպատակ են հետապնդում»: