Ով է կառավարությունից Արման Բաբաջանյանի «կուրատորը» (Տեսանյութ)

Ով է կառավարությունից Արման Բաբաջանյանի «կուրատորը» (Տեսանյութ)
Արման Բաբաջանյան, Հովհաննես Մովսիսյան, ֆեյքերի ՊՈԱԿ, կառավարություն

Այն պահից, երբ Լուսավոր Հայաստանի պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս եկավ ԼՀԿ-ից, որի շնորհիվ մտել էր խորհրդարան, լուրեր շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր համար կառավարելի ընդդիմություն ձեւավորել եւ Բաբաջանյանի անձը, լրատվական հնարավորությունները, ընդդիմադիր ելույթներն օգտագործել՝ իրական ընդդիմությանը դաշտից դուրս մղելու համար։ Սակայն այս լուրերը ընդամենը «լուրերի» մակարդակում էին՝ անապացույց եւ ենթադրությունների վրա կառուցված։ 

Հետո լուրեր էին շրջանառվում, որ Արման Բաբաջանյանի «կուրատորը» կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է։

Նկատենք, որ այս ՊՈԱԿ-ը հանրության մեջ հայտնի է որպես «ֆեյքերի ՊՈԱԿ»։

Այսօր մեր լրագրողը պատահաբար հայտնվել է «Մարիոթ» հյուրանոցում եւ ականատես եղել, թե ինչպես են Մովսիսյանն ու Բաբաջանյանը մի անկյունում երկար զրուցում։ Նա մի քանի հարց է ուղղել զրուցակիցներին։