Ուկրաինան համաձայնել է. Թրամփը փակագծեր է բացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ իր համար ամենակարեւորը Ուկրաինայի վրա ծախսված գումարները վերադարձնելն է։
«Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում։ Նրանք (ուկրաինացիները) կարող են գործարք կնքել, կարող են գործարքի չգնալ։ Մի օր նրանք (խոսքը Ուկրաինայի մասին է-խմբ.) կարող է դառնալ Ռուսաստան կամ չդառնալ, բայց մեր փողերը այնտեղ են, և ես դրանք հետ եմ ուզում։ Ես արդեն ասել եմ նրանց, որ ես ուզում եմ հազվագյուտ հողային մետաղների համարժեքը՝ մոտ 500 միլիարդ դոլար արժողությամբ: Եվ նրանք հիմնականում արդեն համաձայնել են դրան, այնպես որ գոնե մենք մեզ հիմար չենք զգում», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ծրագրում է առաջիկա շաբաթներին հայտարարել պատերազմի դադարեցման մի քանի տարբերակների մասին։
Ակնկալվում է, որ ներկայացված բոլոր առաջարկները կօգնեն հող նախապատրաստել Թրամփի և Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցությունների համար։
Կարծիքներ