Երեք իրանցիներ ԱՄՆ-ում մեղադրվում են արբանյակային տեխնոլոգիաների գողության մեջ

Երեք իրանցիներ ԱՄՆ-ում մեղադրվում են արբանյակային տեխնոլոգիաների գողության մեջ

Միացյալ Նահանգները Իրանի երեք քաղաքացիների մեղադրել է մի գործողությանը մասնակցություն ունենալու մեջ, որի նպատակն է եղել կոտրել համակարգչային համակարգերը եւ գողանալ տեղեկություններ ամերիկյան աէրոտիեզերական եւ արբանյակային տեխնոլոգիաների մասին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, երեք իրանցիները գործել են ԱՄՆ կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար։ Իրենց գործողությունները ծավալել են 2015-19 թթ։ Նրանց սպառնում է մինչեւ քսան տարվա ազատազրկում, եթե մեղադրանքը հաստատվի դատավճռով։