«Ղարաբաղը թյուրքական հող է»․ Անկարայից նացիստական կոչեր են հնչում

«Ղարաբաղը թյուրքական հող է»․ Անկարայից նացիստական կոչեր են հնչում

«Ղարաբաղը թյուրքական հող է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին՝ կուսակցության ժողովում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է ԱՊԱ-ն։
Նա կոչ է արել Հայաստանին «հրաժարվել սադրանքներից՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի և Հայաստանի զորավարժությունները և այսպես կոչված անջատողականների անցկացրած ընտրությունները հարված են տարածաշրջանի կայունությանը»։

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների, ինչպես նաև այդ երկու երկրների ՊՆ ԳՇ պետերի միջև։

Ըստ ադրբեջանական մամուլի, թուրք պաշտոնյաներն ընդգծել են, որ ինչպես միշտ՝ Ադրբեջանի կողքին են։