Տեղի կունենա ՄԱԳԱՏԷ 66-րդ գլխավոր կոնֆերանսը

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի 66-րդ ամենամյա գլխավոր կոնֆերանսն իր աշխատանքները կսկսի այսօր՝ Վիեննայում։ Միջոցառումը կկայանա Վիեննայի միջազգային կենտրոնում եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ 175 երկիր ներկայացնող պատվիրակները կքննարկեն մի շարք հարցեր, ինչպիսիք են անցյալ տարվա բյուջեի կատարողականի զեկույցը եւ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը, գործունեության ակտիվացման հեռանկարները, միջուկային գիտության եւ տեխնոլոգիաների հետ կապված հարցեր։
Կքննարկվեն նաեւ հարցեր կապված Ուկրաինական իրավիճակի, Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ Հյուսիսային Կորեայի հետ։ Զուգահեռաբար տեղի կունենա միջուկային գիտությանն ու տեխնոլոգիաներին նվիրված գիտական ֆորում։
Կարծիքներ