36-ամյա բրազիլացին հաղթահարել է ՄԻԱՎ-ը

36-ամյա բրազիլացին հաղթահարել է ՄԻԱՎ-ը

Բրազիլիայի 36-ամյա բնակիչը դարձել է աշխարհում երրորդ մարդը, ով հաղթահարել է ՄԻԱՎ-ը։ Այս մասին հայտնում է Science պարբերականը։ Ընդ որում, գիտնականները նշում են, որ վերջնական կերպով հավաստիանալու համար, որ վերջինս առողջացել է, հարկ կլինի մի քանի անալիզներ եւս հանձնել։ Հայտնի է, որ ՄԻԱՎ-ից առողջացածը տղամարդ է, ով, որպեսզի իր անձնական տվյալները պահի գաղտնի, խնդրել է, որ իրեն անվանեն «պացիենտը՝ Սան Պաուլուից»։

Նա ընդունել է ագրեսիվ հակառետրովիրուսային դեղամիջոցների խումբ՝ համադրված նիկոտինամիդով, ինչը թույլ է տվել մինչեւ զրոյական մակարդակ նվազեցնել նրա օրգանիզմում ՄԻԱՎ վիրուսային մասնիկները։ Նա բուժման կուրսը ընդհատել է անցյալ տարվա մարտ ամսին, եւ նրա արյան մեջ ՄԻԱՎ չի հայտնաբերվել։