ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը կհանդիպի Էրդողանի հետ

ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը կհանդիպի Էրդողանի հետ

Թուրքական մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն՝ շաբաթավերջին Թուրքիա է մեկնելու Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիյեն: Նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հանիեյի միջև:

Նշվում է, որ հանդիպման շնորհիվ Թուրքիան կարող է նպաստել Գազայում հրադադարի հաստատմանը՝ դրա պայմանների հստակեցման վերաբերյալ քննարկումների արդյունքում: