Եվրոպայից 2,6 միլիարդ եվրո՝ Հայաստանին, 3,6 միլիարդ եվրո՝ Վրաստանին

Եվրոպայից 2,6 միլիարդ եվրո՝ Հայաստանին, 3,6 միլիարդ եվրո՝ Վրաստանին

Տարածաշրջանային ուղևորությամբ Վրաստանում և Ադրբեջանում եղած և արդեն երեկ Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին (Վարհեի) անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության շրջանակներում տարածաշրջանային պետություններին տրամադրվող ֆինանսական հատկացումներին՝ հետկովիդյան բարեփոխումների համար։

Խոսքը վերաբերում է հուլիսի 2-ին ԵՄ-ի կողմից ներկայացված Տնտեսական և ներդրումային ծրագրին, որը նախատեսված է Արևելյան գործընկերության երկրների ամբողջ տարածաշրջանի համար։ Ծրագրով Հայաստանին հատկացվելու է 2,6 միլիրդ եվրո, Վրաստանին՝ 3,6 միլիարդ եվրո։ 

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն  Օլիվեր Վարհելին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է, և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: 

Վարհելին նշել է, որ «Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն»: 

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Եվրահանձնակատարը փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ բաց հայտարարությունների ժամանակ կրկին անդրադարձել է Հայաստանին տրամադրվող եվրոպական աջակցության ծրագրին։ 

Նա նշել է, որ իր այցի հիմնական նպատակը հետկովիդ19-ային ճգնաժամը հաղթահերելու համար կատարվելիք ներդրումային ծրագիրն է։ 

«Մենք աշխատել ենք այս ծրագրի վրա Հայաստանի առավարության հետ միասին։ Այս ծրագրի արդյունքներով տնտեսական աճը և աշխատատեղերի ավելացումը հնարավորինս պետք է արագ ապահովվեն համավարակից հետո, քանի նոր Հայաստանը և Հայաստանի ժողովուրդը աշխատատեղերի և տնտեսական աճի կարիք ունեն ճգնաժամը հաղթահարելու համար», - հայտարարել է եվրահանձնակատարը։

«Բայց ամենակարևորն է, որ մենք ցանկանում ենք ստեղծել առևտրային ուղիներ և կապակցվածություն եվրոպական շուկաների, եվրոպական տնտեսության հետ, որի միջոցով այս տարածաշրջանը կարելի է շատ ավելի արագորեն, շատ ավելի մոտ բերել Եվրոպական միությանը», - ընգծել է եվրոպացի դիվանագետը։

Օլիվեր Վարհելին նշել է 5 առաջնահերթ հատուկ ծրագիր, որ նախատեսված են Հայաստանի համար։

«Մեր ծրագրով սեղանին դրվում է 2,3 միլիարդ եվրոյի դրամաշնորհ ողջ տարածաշրջանի համար։ Եվ ծրագրով հնարավոր է մեր միջազգային ֆինանսական գործընկերների հետ միասին համախմբել առնվազն 17 միլիարդ եվրոյի ներդրում ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանի դեպքում ծրագիրը, որի ուղղությամբ մենք աշխատել ենք, առաջարկում ենք 5 առաջնահրերթ հատուկ ծրագրեր, որոնք նշանավորում են ներդրումների հիմնական ոլորտներ, բարեփոխման կարևոր ոլորտներ, որոնց միջոցով, կարծում ենք, որ հաջորդ 4-5 տարիների ընթացքում տեղի իրողությունը կարող է զգալիորեն փոխվել Հայաստանի ժողովրդի համար, քանի որ կլինի աճ, կլինեն աշխատատեղեր, և մարդիկ ամբողջովին այլ, ավելի ամուր տնտեսություն կունենան, ավելի դիմացկուն տնտեսություն։ Մեր ծրագիրը ներառում է տրանսպորտային կապակցվածության, հարավային շրջանների վերափոխում և դիմադրողականություն, էներգախնայողություն, վերկանգնվող էներգիա, թվային վերափոխում  և աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։ 1,6 միլիարդ եվրո ենք մենք հատկացնում այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար, և ամբողջությամբ վերցրած մենք կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրի ներքո», - նշել է նա։ 

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը կառավարության անունից շնրոհակալություն է հայտնել Եվրոպական միությանը տարատեսակ ֆինանսական գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 2,6 միլարդ եվրո արժողությամբ հանձնառության համար։ 

«Աջակցությունն ուղղվելու է կառավարության և ԵՄ-ի համատեղ սահմանված 5 առաջնահերթ նախաձեռնություններին, որոնք անչվում են  փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանը, «Հյուսիս-հարավ» մայրուղու և աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և նորարարության խթանմանը, ինչպես նաև Երևանի՝ որպես կանաչ և խելացի քաղաք զարգացմանը», - հայտարարել է Մհեր Գրիգորյանը։

Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում հուլիսի 7-ին հրապարակված հաղորդագրության (07.07.2021) համաձայն՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը Վարհեին տեղեկացրել է Եվրամիության՝ վերջերս Վրաստանին 3,9 միլիարդ եվրո հատկացնելու որոշման մասին: 

Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել էին «Վրաստանի առաջխաղացումը եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին և Ասոցացման համաձայնագրի ներքո իրականացված բարեփոխումները»: 

Ղարիբաշվիլիի հետ մամուլի ասուլիսում  Վարհելին տեղեկացրել էր հուլիսի 2-ին ներկայացված Արևելյան գործընկերության պետությանների համար նախատեսված Տնտեսական և ներդրումային ծրագրի մասին։

«Եվ ձեզ հետ քննարկելով`մենք գտել ենք, որ Վրաստանի տնտեսության և հասարակության հիմնական խոչընդոտը և խոցելիությունը կապակցվածության բացակայությունն է: Լինի դա երկաթուղիների և ճանապարհներ, լինի դա Սև ծովի չօգտագործված ներուժ, լինի դա էլեկտրամատակարարման և ինտերնետային լայնաշերտ կապակցվածության միջոցով միացումը մայրցամաքային տարածքին: Այս բոլորը մեծ ներուժ ունեն Վրաստանի տնտեսությունը խթանելու և այն այլ հարթություն տեղափոխելու համար», - ասել էր ԵՄ դիվանագետը։

«Դա է պատճառը, որ մենք առաջարկել ենք մի ծրագիր, որը կանդրադառնա կապակցվածությանը, կօգնի ստեղծել տնտեսության նուրբ հյուսվածք` աջակցելով ՓՄՁ-ներին (Փոքր և միջին ձեռնարկություններին), տեղական համայնքներին, բարելավել թվային ծառայություններին և լայնաշերտ համացանցին հասանելիությունն ամբողջ երկրում, ինչպես նաև Վրաստանին ներկայացնել մեր Կանաչ գործարքը և մեր Թվային ծրագրերը: Եվ միգուցե Վրաստանը կարող է շրջանցել զարգացման մեր որոշ փուլերը և անմիջապես միանալ մեզ այնտեղ, որտեղ մենք հիմա ենք։ Վրաստանին նվիրված այս ծրագիրը պետք է բերի առնվազն 3,9 մլրդ եվրոյի ներդրում: Այն հասնում է երկրի խաղաղ ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե մեկ երրորդին` երկրի մինչճգնաժամային ՀՆԱ-ն», - ընդգծել էր նա:

Ադրբեջանի համար որևէ ֆինանսական աջակցություն նախատեսված չէ, որովհետև ինչպես երեկ ԵՄ պաշտոնյան նշել էր՝ «Ադրբեջանը բարեկեցիկ երկիր է, որը կարող է Եվրամիության ֆինանսական օժանդակության կարիքը չունենալ»։

«Հետևաբար, մենք այլ մոտեցում ունենք, երբ գործը հասնում է տնտեսական ապագայի նախագծմանը, և մեր օգնությունը գիտելիքներ, ներդրողներ ներգրավելով և Ադրբեջանի հետ միասին առևտրային ուղիներ ստեղծելով է։ Առևտրային ուղիներ, որոնք պետք է երկարաժամկետ ծառայեն տարածաշրջանի շահերին, ինչպես նաև պետք է ծառայեն Եվրոպայի շահերին», - նշել էր նա։