Ոչ թե գազի բալոնչիկ էր, այլ սև բիբար․ Հրազդանի դպրոցի դաստիարակչական գծով պատասխանատուն հերքում է

Ոչ թե գազի բալոնչիկ էր, այլ սև բիբար․ Հրազդանի դպրոցի դաստիարակչական գծով պատասխանատուն հերքում է

«Հրապարակին» նոր  մանրամասաներ հայտնի դարձան Հրազդանի համար 11 դպրոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ։ Ոչ թե գազի բալոնչիկ էր, այլ սև բիբար․ Հրազդանի 11-րդ դպրոցի դաստիարակչական գծով պատասխանատուն հերքում է։

Երեխաների հետ մեկտեղ հիվանդանոց է տեղափոխվել նաև հիմնական դպրոցի ուսուցչուհիներից մեկը։ Սակայն, ըստ դպրոցի դաստիարակչական գծով պատասխանատու Հերմինե Հարությունյանի, մանկավարժը թունավորված չի եղել ։ «Նա ճնշման խնդիր ունի, վատառողջ է, ամեն օր էլ այդ վիճակի է լինում», - ասաց Հերմինե Հարությունյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք իրավապահ աղբյուրից ստացած տեղեկությունը, որ աշակերտներից մեկը գազային սրվակ է բերել և փչել դպրոցում, ինչից երեխաներից 39 հոգի թունավորվել են ու ընկել են հիվանդանոց։ 
Տիկին Հարությունյաը համարում է, որ տեղեկությունն այս ուռճացված է։ «Գազի բալոն չի եղել, ընդամենը սև բիբար է եղել։ Ոստիկանները վերցրել են ու քննում են հիմա»։ 

Դաստիարակչական գծով դպրոցի պատասխանատուին ուզում էինք հարցնել, թե ինչպես կարող է բիբարը թունավորում առաջացնել, այնպիսի, որ 30-ից ավելի մարդ տեղափոխվեն հիվանդանոց, նաև ուզում էինք հարցնել, թե ինչ խնդիրներ է ունեցել արտառոց քայլի դիմած դպրոցականը։ Սակայն նա խուսափեց պարզաբանումներից՝ ասելով․ «Ես հիմա շատ վատ եմ զգում», -ասաց նա, և առանց սպասելու մեր խոսքի ավարտին անջատեց հեռախոսը։ Մինչդեռ դաստիարակչական գծով պատասխանատու պետք է, որ ասելիք ունենար։ 

Մեր տեղեկություններով, որոնք ստացել ենք ծնողներից, տղան, որը դպրոցում արգելված միջոց է օգտագործել, տարբերվող արտաքինի պատճառով եղել է դասընկերների կատակների թիրախում։ Նա սիրել է սև հագուստ կրել, որի վրա զանգեր էին լինում կախված, ինչի համար դպրոցում նրան մատնացույց էին անում ու անվանում «Էմո»։ 
Պատմում են նաև, որ տղան նկարչական ընդունակություններ է ունեցել, հաճախել է նկարչության դասերի,  լավ ընտանիքի զավակ է։ 

Հավելենք, որ Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: