«Հրապարակ». ՀՅԴ-ն վաղուց ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չէր ունեցել

«Հրապարակ». ՀՅԴ-ն վաղուց ՀՀ խորհրդարանում այսքան ներկայացվածություն չէր ունեցել

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում ուժերի հարաբերակցությունը խախտվել է: Երկու նոր պատգամավորները` Արգիշտի Գեւորգյանը եւ Գառնիկ Դանիելյանը, ովքեր փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին եւ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին, ՀՅԴ-ական են։

Այսպիսով՝ Դաշնակցությունը 29 հոգանոց խմբակցությունում գրեթե 50 տոկոսանոց ներկայություն ունի, մինչդեռ դաշինքի ցուցակը ձեւավորվել էր հավասար համամասնության սկզբունքով՝ ՀՅԴ-ի, «Վերածնվող Հայաստանի» եւ քոչարյանականների երկուական թեկնածուների հաջորդականությամբ։ Եթե նկատի ունենանք, որ դաշնակցականի նախկինը չի լինում, ապա Աղվան Վարդանյանին էլ կարելի է գումարել 12 ՀՅԴ-ականին, եւ կստացվի 13։ ՀՅԴ-ն վերջին անգամ մեծաքանակ ներկայացվածություն է ունեցել խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին կայացած ընտրություններով՝ 2007-ին, չորրորդ գումարման Ազգային ժողովում՝ 2007-ից 2012 թվականներին, ՀՅԴ խմբակցությունը կազմված էր 16 պատգամավորից։ Հետագայում այդ թիվն նվազել է։