Տեղատարափ անձրեւները Իսրայելում հեղեղումների պատճառ են դարձել

Տեղատարափ անձրեւները Իսրայելում հեղեղումների պատճառ են դարձել

Տեղատարափ անձրեւներն ու ուժգին քամիները Իսրայելում հեղեղումների պատճառ են դարձել։ Այս մասին գրում է Jerusalem Post-ը։ Ջրհեղեղի թիրախում հայտնվել են Գերցլիա եւ Բինեյ-Բրակ քաղաքները, որոնք գտնվում են Իսրայելի կենտրոնական մասը։ Գերգլիայում իշխանությունները ստիպված են եղել փակել երկաթուղային կայարանը, որոշ ավտաճանապարհներ։ Կիներետ լճի մակարդակը մեկ գիշերում բարձրացել է 2,5 սմ-ով։ Որոշ մարդիկ հեղեղումների պատճառով վնասվածքներ են ստացել։ Նրանց ցուցաբերվել է բուժօգնություն։ The Times of Israel-ն էլ գրում է, որ անբարենպաստ եղանակը կպահպանվի մինչեւ հանգստյան օրեր։