Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում

Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում

Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայկական արմատներով ռուսաստանցի դարպասապահն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխհամաձայնության են եկել: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հանդիպել  է Յուրչենկոյին և նրան հանձնել Հայաստանի հավաքականի անվանական մարզաշապիկը: Դարպասապահը մարտին կմիանա Հայաստանի հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Հիշեցնենք, որ նախկինում Յուրչենկոն մի քանի անգամ հրավիրվել է հավաքական, սակայն կողմերը չէին կարողանում համաձայնության հասնել։