Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում կրկին փակվել են լողափերը

Կորոնավիրուսի պատճառով Իսպանիայում կրկին փակվել են լողափերը

Իսպանիայի իշխանությունները կրկին որոշում են կայացրել փակել տասնյակ լողափեր երկրի ողջ տարածքում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Մասնավորապես, փակվել է հիսուն լողափ Անդալուսիայում, որից երեսունը՝ Մալագայում։

Սպասվում է, որ լողափերը կրկին կվերաբացվեն միայն առաջիկա շաբաթում։ Նման որոշում կայացվել է տեղական իշխանությունների կողմից այն պատճառով, որ հանգստյան օրերին այցելուները եղել են չափազանց շատ, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Իսպանական Գալիսիայում էլ վերականգնել են մի շարք համաճարակային սահմանափակումներ, որոնք միայն վերջերս էին չեղարկվել։