Դիմադրության շարժման առաջնորդների որոշ հայտարարություններ մարդիկ սխալ են ընկալել

Դիմադրության շարժման առաջնորդների որոշ հայտարարություններ մարդիկ սխալ են ընկալել

Փաշինյանի իշխանությանն ընդդիմադիրները, դրա դեմ պայքարողները, դիմադրության շարժման առաջնորդները վերջին օրերին հաճախ են ասում` մեկ-մեկ պատասխան եք տալու, ենթարկվելու եք իրավական պատասխանատվության, կանգնելու եք օրենքի առաջ: Սա, բնականաբար, ցանկացած տրամաբանող հայի ցանկությունն է, որ Արցախի կործանման համար, Հայաստանի պետական կառույցները կազմաքանդելու, բանակը քանդելու, տարբեր պետականակործան ապօրինություններ գործելու, խաղաղ հանրահավաքների մասնակիցների եւ զեհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: Շարքային քաղաքացին այս հարցերում պետք է պահանջատեր լինի հաջորդ իշխանությանը, որ հետեւողական լինի եւ անպատիժ չմնան այսօրվա իրավիճակի համար պատասխանատուները:

Այս հայտարարությունները, սակայն, շարքային քաղաքացիներից շատերը սխալ են ընկալում. Նրանք կարծում են, որ դիմադրության շարժման առաջնորդները գալու են ու վրեժ են լուծելու իրենցից, որ ժամանակին նախկիններին մերժել են եւ Փաշինյանին իշխանության բերել: Սա իրականության հետ որեւէ աղերս չունի: Շարքային քաղաքացին մեղավոր ու պատասխանատու չէ իր քաղաքական հայացքների համար, պատասխանատու չի այն բանի համար, որ իրեն կարողացել են խաբել, մոլորեցնել, մանիպուլացնել: Խոսքն այստեղ պետական պաշտոնյաների, ապօրինություն թույլ տված իրավապահ մարմինների, պատվեր կատարող դատավորների մասին է: Այս թյուրըմբռնումը վախեցնում է շարքային քաղաքացիներին, հետ պահում իշխանափոխությունից: