Xiaomi-ի բաժնետոմսերը կտրուկ գնանկում են արձանագրել

Xiaomi-ի բաժնետոմսերը կտրուկ գնանկում են արձանագրել

Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Xiaomi ընկերությանը ներառեց «սեւ ցուցակում» վերջինիս բաժնետոմսերը էժանացան միանգամից 11,18 տոկոսով։ Հիշեցնենք, որ այս ընկերությունը սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունն է Չինաստանում։ Այժմ վերջինիս մեկ բաժնետոմսն արժի 29 հոնգկոնգյան դոլար։

Ինչպես հաղորդում է news.ru-ն, այն աշխարհում չորրորդն է մեծությամբ՝ սմարթֆոն արտադրող ընկերությունների մեջ։ Վերջին մեկ տարում այս ընկերության բաժնետոմսերը թանկացել էին 180 տոկոսով։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան անցյալ տարեվերջին առաջին անգամ գերազանցեց 100 միլիարդ դոլարը։