ԱԷՄԳ-ն և ԻԱԷԿ-ն վերահաստատել են համագործակցության ոգին

ԱԷՄԳ-ն և ԻԱԷԿ-ն վերահաստատել են համագործակցության ոգին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA, ԱԷՄԳ / ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին և Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի-Աքբար Սալեհին տարածել են համատեղ հայտարարություն` համագործակցությունը և փոխադարձ վստահությունը շարունակելու մասին:

Գրել է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Հայտարարությունը հրապարակվել է Գրոսսիի՝ փետրվարի 21-ին Թեհրան կատարած այցի ավարտին:

«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հիշեցրին ու վերահաստատեցին համագործակցության ոգին և ամրապնդեցին փոխադարձ վստահությունը, որն առաջնորդում է դեպի 2020-ի օգոստոսի 26-ին Թեհրանում Համատեղ հայտարարությանն ու այդ համագործակցությունն ու վստահությունը շարունակելու կարևորությանը։

ԻԱԷԿ-ն ԱԷՄԳ-ին տեղեկացրեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի կողմից ընդունված «Գործողությունները դադարեցնելու և իրանական ազգի շահերը պաշտպանելու ռազմավարական գործողություն» («Օրենք») օրենքին համապատասխանելու համար Իրանը դադարեցնելու է 2021-ի փետրվարի 23-ի դրությամբ JCPOA-ում [Joint Comprehensive Plan of Action / Գործողության համատեղ համապարփակ ծրագիր / Իրանի հետ միջուկային համաձայնագիր] նախատեսված կամավոր միջոցառումները:

Վերոգրյալի տեսանկյունից և որպեսզի Գործակալությունը շարունակի իր ստուգումն ու գործողությունները, ԻԱԷԿ-ն և ԱԷՄԳ-ը համաձայնեցին.

1. Որ Իրանը շարունակում է ամբողջությամբ և առանց սահմանափակումների իրականացնել ԱԷՄԳ-ի հետ իր Համապարփակ երաշխիքների համաձայնագիրը, ինչպես նախկինում էր:

2. Օրենքի հետ համադրելի ժամանակավոր երկկողմանի տեխնիկական ըմբռնումով, որով ԱԷՄԳ-ն կշարունակի իր անհրաժեշտ ստուգման և դիտարկման գործողությունները մինչև 3 ամիս (տեխնիկական հավելվածի համաձայն)

3. Պահել տեխնիկական ըմբռնումը պարբերաբար վերանայման ներքո՝ ապահովելու համար, որ այն շարունակում է հասնել իր նպատակներին», - ասվում է համատեղ հայտարարության մեջ: