Հարիսը գերազանցել է Թրամփին. հարցման արդյունքներ
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը առաջ է անցել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփից՝ 2024 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններում քվեարկող քաղաքացիների աջակցելու առումով, հաղորդում է CBS News-ը՝ վկայակոչելով YouGov կազմակերպության հետ համատեղ անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։
Ուսումնասիրությունն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ մասնակցել է գրանցված 3102 ընտրող՝ մոտ 2,1 միավոր սխալի շեմով։
Նշվում է, որ հարցվածների 50%-ն ասել է, որ պատրաստ է քվեարկել Հարիսի օգտին։ Ընդ որում, հարցվածների 49%-ը նշել է, որ կպաշտպաներ Թրամփին, եթե քվեարկությունը տեղի ունենար հարցման նույն օրը։
Լրագրողների տվյալներով, ԱՄՆ փոխնախագահը կգերազանցեր պետության նախկին ղեկավարին, եթե նույնիսկ լիներ երկրի բարձրագույն քաղաքական պաշտոնի երրորդ հավակնորդը։ Խոսքը անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի-կրտսերի մասին է։
Վերլուծաբանները պարզել են, որ այս դեպքում Հարիսին կաջակցի քաղաքացիների 49%-ը։ Թրամփն ու Քենեդի-կրտսերն իրենց հերթին կհավաքեին ձայների համապատասխանաբար 47%-ը և 2%-ը։
Կարծիքներ