Հրայր Թովմասյանն այսօր չի հարցաքննվի

Հրայր Թովմասյանն այսօր չի հարցաքննվի

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Հատուկ քննչական ծառայությունում այսօր չի հարցաքննվելու։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ մյուս կողմի չներկայանալու պատճառով։ Այլ մանրամասներ հրաժարվեցին հայտնել։

Նշենք, որ Թովմասյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նախաքննական մարմնին հարցաքննությունը հետաձգելու համար։

Նշենք, որ Հրայր Թովմասյանին  մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։