Թրամփին պարտավորեցրել են վերականգնել այլ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանի դաշնային դատարանը պարտավորցրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին ժամանակավորապես վերականգնել ԱՄՆ կողմից այլ երկրներին տրամադրվող ֆինանսական օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի էլեկտրոնային տեղեկատվական բազայում տեղ գտած փաստաթղթից։ Համաձայն ֆեդերալ դատավոր Ամիր Ալիի, նախագահ Թրամփի վարչակազմը դեռեւս սպառիչ պատասխան չի ներկայացրել, թե ինչու պետք է դադարեցնել Կոնգրեսի կողմից հաստատված արտասահմանյան օգնությունը՝ ստուգումների համար։
Համաձայն դատարանի որոշման, մինչեւ այս հարցով դատական քննության ավարտը հարկ է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները չեղարկեն օգնության տրամադրման արգելքը, որպեսզի չմեծացնեն արդեն իսկ պատճառած վնասի չափերը։ Խոսքը ամերիկյան կազմակերպությունների եւ ընկերությունների մասին է, որոնք ահռելի վնասներ են կրել այդ արգելքի պատճառով։ Դատական հայցն՝ ընդդեմ Թրամփի վարչակազմի, ներկայացվել էր հենց այդ կազմակերպությունների եւ ընկերությունների կողմից։
Կարծիքներ