Անգամ զանգում, ասում են, թե ինչո՞ւ շենքի մուտքը չի ախտահանվում

Անգամ զանգում, ասում են, թե ինչո՞ւ շենքի մուտքը չի ախտահանվում

Կորոնավիրուսային հիվանդության տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Հրազդանի համայնքապետարանում արդեն մի քանի օր է, ինչ թեժ գիծ է գործում:  Զանգահարեցինք թեժ գծի հեռախոսահամարին, իմանալու համար, տեղեկացվա՞ծ են հրազդանցիները թեժ գծի մասին, եւ ի՞նչ բնույթի հարցերով են քաղաքացիները զանգահարում.  «Հրազդանցիները տեղեկացված են թեժ գծի մասին, զանգահարում են տարբեր հարցեր տալիս, օրինակ՝ քաղաքապետարանն աշխատում է, թոշակները  երբ կլինի, բանկերը բաց են, քաղաքային տրանսպորտը աշխատո՞ւմ է, թե ՞ ոչ: Այսօր դուք 15-րդ էիք, որ զանգահարեցիք: Ունեցել ենք մի զանգ, որ բնակիչն ասում էր, թե ինչո՞ւ իրենց մուտքը չի ախտահանվում»-ասաց թեժ գծի այսօրվա պատասխանատու Արմեն Այվազյանը: 

Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը պաշտոնապես հայտարարեց կորոնավիրուսով հաստատված մեկ դեպքի մասին: 
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Հրազդանի համայնքապետարանում գործում է թեժ գիծ: Բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղղել զանգահարելով համայնքապետարանում գործող +374 93 87 -84-18 հեռախոսահամարով։ Պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, և կախված բոլորիս անվտանգությունից ՝ խնդրում ենք տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։