«Ֆեյսբուք Մեսենջերի» աշխատանքում խափանումներ են նկատվել

«Ֆեյսբուք Մեսենջերի» աշխատանքում խափանումներ են նկատվել

Խնդիրներ են ի հայտ եկել «Ֆեյսբուք Մեսենջեր»-ում Այս մասին հայտնում է Downdetector կայքը։ Հիմնականում գանգատներ են հնչել ԱՄՆ Արեւելյան ափի օգտատերերից, նաեւ՝ Դանիայից, Պորտուգալիայից, Հունաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից։ Խնդիրները կապված են հիմնականում նամակներ ստանալու կամ ուղարկելու հետ։ Բացի այդ, որոշ դեպքերում խնդիրներ են եղել հավելված մուտք գործելու կամ ծառայությանը միանալու հետ։