ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը նոր ղեկավար ունի

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսը հունվարի 23-ին ընդունել է Ջոն Ռեթքլիֆի՝ իբրեւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի երդումը։ Արարողության տեսագրությունը հրապարակվել է Associated Press լրատվական գործակալության կողմից։ Փոխնախագահ Վենսը Ռեթքլիֆին համարել է հայրենասեր եւ նշել, որ նա վայելում է նախագահ Դոնալդ Թրամփի վստահությունը։ Նա նաեւ կատակել է, որ ԿՀՎ նոր ղեկավարը հարկ չէ, որ հանդես գա պատասխան ելույթով, քանի որ նրա գլխուղեղի բոլոր մասնիկները գաղտնազերծված են։
Ռեթքլիֆի թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից նախօրեին՝ 74 կողմ 25 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նա ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել նախագահ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետի շրջանում։ Մինչ այդ, եղել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։
Կարծիքներ