Կորոնավիրուսի պատճառով ՄԱԿ ԱԽ-ն կարող է շարունակել աշխատել հեռավար ռեժիմով

Կորոնավիրուսի պատճառով ՄԱԿ ԱԽ-ն կարող է շարունակել աշխատել հեռավար ռեժիմով

Կորոնավիրուսային համավարակի պատճառով, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը հնարավոր է շարունակի աշխատել հեռավար ռեժիմով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը վկայակոչելով ՄԱԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկուն։ «Ես կարծում եմ, որ ինչ որ մի փուլում, ապրիլ-մայիս ամիսներին, եթե ավելի կոնկրետ ասենք, աշխատանքները կշարունակվեն արդեն հեռավար ռեժիմով»,- ասել է Պոլյանսկին։ Ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը պնդում է, որպեսզի տեսակոնֆերանսները ունենան ոչ-ֆորմալ կարգավիճակ։