Թուրք ընդդիմադիրները «միմյանց դիմակ են պատռում» Ադրբեջանի պատճառով

Թուրք ընդդիմադիրները «միմյանց դիմակ են պատռում» Ադրբեջանի պատճառով

Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օհանը քննադատել է Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Պատճառը Էրդողանի գլխավոր մրցակցի «Կյանքի նախագիծ» կոչվող նախագծի ներկայացումն է։ Քըլըչդարօղլուի ծրագրում Ադրբեջանը դուրս է մնացել Մետաքսի ճանապարհի տրանսպորտային նախագծից, գրում է Yeni Safak-ը։

«Քըլըչդարօղլու, քո նախագիծն աբսուրդ է»,- ասել է Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Սինան Օհանը, ով էթնիկ ադրբեջանցի է։ Ավելի վաղ, քաղաքական գործիչը հայտարարել էր մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սատարելու մասին։ Ավելի ուշ, Օհանը մտափոխվեց և, ըստ ամենայնի, կաջակցի Էրդողանին։