Էդ պարետը թող բերի իմ աշխատած փողը տա, ես կհելնեմ կգնամ ստեղից

Էդ պարետը թող բերի իմ աշխատած փողը տա, ես կհելնեմ կգնամ ստեղից

Պարետի որոշման համաձայն՝ «Մեյմանդարի» հայտնի շուկան 24 ժամով պետք է փակվեր, ինչին շուկայի աշխատակիցները դեմ էին։ «Մեյմանդարի» աշխատողների կողմից իրականացվող բողոքի ակցիան ընդամենը րոպեներ առաջ ավարտվեց։ 

«Էդ պարետը թող բերի իմ աշխատած փողը տա, ես կհելնեմ կգնամ ստեղից»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ի վերջո, որոշում կայացվեց, որ շուկան բաց կմնա մինչեւ վաղը ժամը 10:00։

Հիշեցնենք, որ «Մեյմանդարի» շուկան աշխատում է 24-ժամյա ռեժիմով։

«Որ կանոնները չպահեք, շուկան նորից կփակվի»,-զգուշացրին շուկայի աշխատողներին։