«Լուսավոր Հայաստանում» մի պայծառ ու լուսավոր ճակատ կար, և դա Դավիթ Խաժակյանն էր

«Լուսավոր Հայաստանում» մի պայծառ ու լուսավոր ճակատ կար, և դա Դավիթ Խաժակյանն էր

«Լուսավոր Հայաստանում» մի պայծառ ու լուսավոր ճակատ կար, և դա Դավիթ Խաժակյանն էր։ Նա միայնակ ու շատ արդյունավետ կռվում էր «ռազմաճակատում», բայց այսօր նրան սեփական թիմը չեզոքացնում է։ Թեհմինայի ու Անիի վարքը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ գուցե ինչ-որ տեղ անցել են չափը, գուցե պետք էր քաղաքապետի ցինիզմին ու սադրանքներին այլ՝ ավելի կոռեկտ  ոճով արձագանքել, ոչ թե իջնել նրա մակարդակին ու տրվել սադրանքներին, գուցե մի բան էլ քիչ են արել (ես ավելի շատ առաջին տարբերակի կողմնակիցն եմ), բայց դա որևէ հիմք չի տալիս Խաժակյանին հետ կանչելու ֆրակցիայից։ Էդմոն Մարուքյանը Խաժակյանին հետ կանչելով՝ վերջնականապես խամրեցնում է «Լուսավոր Հայաստանի» ընդդիմադիր ապագան։ Գուցե Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատի Մարուքյանի այս անձնազոհությունը, թեպետ՝ չեմ կարծում, վերջում հաստատ իրեն քցված է զգալու Մարուքյանը, բայց այ հանրությունը նրան հաստատ չի ների։

Ափսոս է Խաժակյանը, ափսոս է «Լույս» խմբակցությունը, որի պառակտումից այսօր արդեն հրճվանքի մեջ են ընկել իմքայլականները։ «Լույսը» այն միակ օազիսն էր անապատի վերածված մեր քաղաքական դաշտում, որը թթվածին էր ապահովում ու ընդդիմության էքզիստենցիալ գոյության մասին պարբերաբար հիշեցնում, հիմա դա էլ են ոչնչացնում։