Ժպտացող ոզնին դարձել է համացանցի աստղ

Ժպտացող ոզնին դարձել է համացանցի աստղ

Հերբի անունով ոզնին դարձել է համացանցի աստղ «Ինստագրամում», շնորհիվ իր կենսուրախ դեմքի արտահայտության։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ոզնու լուսանկարները համացանցում հրապարակել է նրա տիրուհին՝ Թալիթա Գիրնուսը՝ գերմանական Վիսբադեն քաղաքից։ Համացանցի օգտատերերին դուր է եկել հատկապես ոզնու ժժտացող նկարը։ Ավելի քան 1,5 միլիոն մարդ արդեն բաժանորդագրվել է ուրախ ոզնու էջին, հետեւելու համար նրա լուսանկարներին։