Զախարյանը պատրաստ է ցուցադրելու իր ողջ տաղանդը․ Mundo Deportivo

Զախարյանը պատրաստ է ցուցադրելու իր ողջ տաղանդը․ Mundo Deportivo

Mundo Deportivo հայտնի իսպանական պարբերականը վերլուծել է հայազգի ֆուտբոլիստ, իսպանական «Ռեալ Սոսյեդադում» հանդես եկող կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին սեզոնը իսպանական ակումբում, ներկայացնելով նաեւ թե ինչ սպասելիքներ կան մարզիկից առաջիկա 24/25 սեզոնին։ «Զախարյանը պատրաստ է ավելի շատ պատասխանատվություն ստաննել եւ ցուցադրել իր ողջ տաղանդը, որն ունի եւ որը նախորդ սեզոնին դրսեւորեց միայն մասնակի կերպով։

Ակնհայտ է, որ նրա դերակատարությունը ավելի կմեծանա «Ռեալ Սոսյեդադում», եթե հնարավոր չլինի պահպանել կիսապաշտպան Միքել Մերինոյին։ Ժամանակի ընթացքում նա աճել է, ընտելանալով մարզումներին եւ յուրացնելով իսպաներեն լեզուն։ Այդպիսով, նա դարձել է իրական ակտիվ եւ մտել Լիգայի վերջին տասը հանդիպումների ռոտացիայի մեջ»,- ասված է Զախարյանի մասին գրված հոդվածում։