Հայաստանը մրցելու է Ադրբեջանի դեմ

Հայաստանը մրցելու է Ադրբեջանի դեմ

Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան շարունակվում է։ Հնդկաստանի Չեննայ քաղաքում այսօր Հայաստանի հավաքականը մրցաշարի 10-րդ տուրում ուժերն է չափելու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Գաբրիել Սարգսյանը կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ, Հրանտ Մելքումյանը սպիտակներով ուժերը կչափի Հադիր Հուսեյինովի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով կխաղա Վասիֆ Դուրաբայլիի հետ,  Ռոբերտ Հովհաննիսյանը ուժերը կչափի Նիյատ Աբասովի հետ:

Նշենք, որ ընթացող օլիմպիագայում Հայաստանի հավաքականը հոյակապ էր մեկնարկել, միայն նախորդ՝ 9-րդ տուրում մեր հավաքականը զիջեց Ուզբեկստանին, արդյունքում նրանք մրացաշարային աղյուսակում առաջ անցան՝ բարձրանոլով առաջին հորիզոնական։ Հայաստանի հավաքականը այժ 15 միավոր ունի, նույնքան միավոր է վաստակել նաև Հնդկաստանի թիմը։