Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու. Աճեմօղլու

Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու. Աճեմօղլու

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն որոշ կանխատեսումներ է արել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։

Նա, ընդգծելով աշխարհի բնակչության շատ արագ ծերանալու գործընթացը, որը մոտավորապես 30 տարվա ընթացքում հասնելու է ամենաբարձր մակարդակին, նշել է, որի Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու։

Աճեմօղլուն նման գնահատականներ է տվել Ստամբուլում անցկացված «Brand Week»-ի գագաթնաժողովում։

«200 տարի ի վեր աճող աշխարհի բնակչությունը մոտ 2050-ին կհասնի իր գագաթնակետին և կսկսի նվազել։ Աշխարհի բոլոր կողմերում կլինի ծերացող բնակչություն»,-ասել է նա, հավելելով, որ դա իր հետ կարող է բերել տնտեսական և սոցիալական մի շարք խնդիրներ։