«Կարգին հաղորդում» կա, չէ՞, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ․ Փաշինյանը՝ Վանեցյանի խոսելու մասին (տեսանյութ)

«Կարգին հաղորդում» կա, չէ՞, որ ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ․ Փաշինյանը՝ Վանեցյանի խոսելու մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի այն ակնարկներին, թե նա շատ բան գիտի, և ինքը շուտով կխոսի։ Հարցին՝ ինքն ունի՞, արդյոք, մտավախություն, որ Վանեցյանը կասի մի բան, որը չպետք է ասի, ինչին ի պատասխան՝ վարչապետը նախ նկատեց․ «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ»։

Ապա հիշեցրեց «Կարգին հաղորդման» այն սկեչը, որտեղ հերոսներից մեկն ասում է՝ ես ամեն ինչ գիտեմ։

«Էլի էն մի հատ հայտնի «Կարգին հաղորդում» կա, չէ՞, հիշում եք, որ գալիս ասում ա՝ ես ամեն ինչ գիտեմ,  հետո գալիս ասում ա՝ ես ամեն, ամեն ինչ գիտեմ, հետո ասում ա՝ ես ամեն, ամեն, ամեն ինչ գիտեմ, և վերջում հայտնվում ա հիմար վիճակում։ Հիմա բոլոր նրանք, որոնք ասում են՝ ես ամեն ինչ գիտեմ, իրենք ընդամենը հենց Հայկոն ու Մկոն հարաբերությունները կարգավորել են, կարծում եմ՝ հերթական այդօրինակ սկետչի հերոսներն են, պա՞րզ ա»։

Մյուս նմանատիպ հարցերին նա դարձյալ խորհուրդ տվեց յութուբում փնտրել այդ սկեչը, որտեղ կգտնենք այդ հարցերի պատասխանները։

Մանրամասն՝ տեսանյութում։