Հակահայկական կոչեր և մեղադրանքներ. Բաքվում էլի վայնասուն է

Հակահայկական կոչեր և մեղադրանքներ. Բաքվում էլի վայնասուն է

Ադրբեջանի իշխանությունները հերթական առիթն ու հարթակն են օգտագործել Հայաստանի հասցեին չարչրկված մեղադրանքները հնչեցնելու համար:

«Ուղերձը, որը Բաքվի կրոնական առաջնորդների Գլոբալ գագաթնաժողովը կփոխանցի աշխարհին, չափազանց կարևոր կլինի ապագա սպառնալիքները հաղթահարելու համար»:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվում ընթացող կրոնական առաջնորդների Գլոբալ գագաթնաժողովում հայտարարել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ Ռամին Մամեդովը։

Կոմիտեի նախագահը, շարունակելով ալիևյան ռեժիմի հակահայ արշավը, հայտարարել է, թե «ազատագրելով Ղարաբաղը օկուպացիայից՝ Ադրբեջանը ներդրում է ունեցել նաև կլիմայի գլոբալ փոփոխության դեմ պայքարում»։
Մամեդովը նշել է, որ այդ տարածքներում ստեղծվում է «կանաչ էներգետիկ գոտի».

«Ադրբեջանը 30 տարի անարդարության զոհ է դարձել, ազատագրելով իր հողերը՝ աղետից փրկել է էկոցիդի ենթարկված մի մեծ տարածք, հիմա այս հողերի վրա կառուցվում են «խելացի» քաղաքներ, «խելացի գյուղեր» և ստեղծվում է «կանաչ էներգիայի գոտի»։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում ևս անհիմն մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին՝ արցախահայության դեմ էթնիկ ու ցեղասպան գործողություններով հատկանշվող իր դահճի կերպարը փորձելով պարտակել զոհի կերպարով: