Քանյե Ուեսթն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քանյե Ուեսթն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

Այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ԶԼՄ-ները բազմիցս գրել են: Եվ ահա ռեփերն իր Twitter-ում հայտարարել է 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի աթոռի նկատմամբ հավակնությունների մասին։

«Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է նա։

   ԱՄՆ Անկախության օրը նման հայտարարություն անելու համար Twitter- ում անակնկալ գրառումը իսկական փոթորիկ է առաջացրել լրատվամիջոցներում: