Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Ռաջաբովին

Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս  3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ: