Ադրբեջանում կորոնավիրուսից երկրորդ մահն է արձանագրվել

Ադրբեջանում կորոնավիրուսից երկրորդ մահն է արձանագրվել

Ադրբեջանի կառավարության արտակարգ շտաբը տեղեկացնում է, որ արձանագրվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը: Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեսագրություն էր տարածվել, թե ինչպես է կանգառում մահացել մի քաղաքացի: Այդ առթիվ առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մահվան պատճառ նշված է ծանր շաքարախտը, որն ուղեկցվել է սրտային սուր անբավարարությամբ: Ըստ պաշտոնական տեղեկության՝ Ադրբեջանում կորոնավիրուսով մեկուսացված է 2914 անձ: